ՊՍԺ-ի երկու առանցքային ֆուտբոլիստններ պատրաստ կլինեն «Ստրասբուրի» հետ հանդիպմանը

Հարձակվողներ Կիլիան Մբապպեն և Նեյմարը պատրաստ են ՊՍԺ-ի կազմում խաղալ «Ստրասբուրի» հետ Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի խաղում, հայտնում է RMC Sport-ը։

Երկու ֆուտբոլիստներն էլ մարզվում են առանց սահմանափակումների և չեն պատրաստվում ԱԱ-2022-ից հետո լրացուցիչ ժամանակ խնդրել հանգստի համար։

ՊՍԺ – «Ստրասբուր» հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին։