PREMIER LEAGUE. «Արսենալը» վստահ հաղթանակ տոնեց «Վեստ Հեմի» նկատմամբ (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում առաջնության առաջատար «Արսենալը» մրցեց «Վեստ Հեմի» հետ։

Համառ և դիտարժան պայքարում, Միկել Արտետայի տղանները կարողացան վստահ հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ, հաղթելով՝ 3:1 հաշվով։

Այսպիսով, այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակած 40 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի առաջատարը, իսկ «Վեստ Հեմը» վաստակած 14 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում։

Պրեմիեր Լիգա․

«Արսենալ» – «Վեստ Հեմ» 3:1 (0:1)

0:1 Սաիդ Բենրահմա (27)

1:1 Բուկայո Սակա (53)

2:1 Գաբրիել Մարտինելի (58)

3:1 Էդվարդ Նկետիա (69)

Խաղի տեսությունն՝ այստեղ