Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վերադարձել է թիմ։
Ֆուտբոլիստը մասնակցել է ակումբի այսօրվա մարզմանը։ Նա ԱԱ-2022-ից հետո արձակուրդից վերադարձել է սպասվածից երկու օր շուտ։
Դեմբելեն կարող է մասնակցել դեկտեմբերի 31-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը։