Պաշտոնական. Դեյլի Բլինդը լքեց Ամստերդամի «Այաքսը»

Ամստերդամի «Այաքսն» ու թիմի ավագ` հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Բլինդն «Այաքսի» սան է։ Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը հոլանդական ակումբի կազմում խաղում էր 2018 թվականի հուլիսից:

Ընդհանուր առմամբ՝ Դեյլի Բլինդն ակումբի կազմում անցկացրեց 333 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։