Լաուտարո Մարտինեսի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ՝ Ալեխանդրո Կամանոն ասել է, որ ֆուտբոլիստը չի ծրագրում հեռանալ «Ինտերից» հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ նվիրված է թիմին և նրա երկրպագուներին։

««Ինտերի» հաղթանակները նրա համար ամենակարևորն են։ Եվ նա կարծում է, որ «Ինտերի» երկրպագուները նպաստել են Արգենտինայի հավաքականի այս հրաշալի հաղթանակին ԱԱ-ում»,- գործակալի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Այս մրցաշրջանում Մարտինեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա արգենտինացու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։