Իվան Զամորանո. «Խուլիան Ալվարեսը Կիլիան Մբապպեից և Էրլինգ Հալանդից ավելի լավն է»

«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Իվան Զամորանոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսին համեմատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի հետ։

«Հալանդն այնքան էլ լավը չէ եզրերում, մենք տեսել ենք Մբապպեին, որ նա այնքան էլ ներգրավված չէ որպես կենտրոնական հարձակվող: Իսկ Ալվարեսն ամեն ինչ լավ է անում»,- Զամորանոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: