«Չելսին» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի վարձակալությամբ, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբի նոր սեփականատեր Թոդ Բոուլին ցանկանում է ուժեղացնել թիմը մրցաշրջանի երկրորդ կեսում՝ Ֆելիշին ավելացնելով «Չելսիի» հարձակողական շարքերը։
Նշվում է, որ 23-ամյա պորտուգալացին ցանկանում է հեռանալ Իսպանիայից, վարձակալության գործարքը կարող է իդեալական տարբերակ լինել երկու կողմերի համար։
Հարձակվողը մադրիդյան թիմում հանդես է գալիս 2019 թվականից։ Այնուհետև իսպանացիները ֆուտբոլիստի համար «Բենֆիկային» վճարեցին 127 միլիոն եվրո։