«Բարսելոնան» շատ կարևոր որոշում է կայացրել Ֆրենկի դե Յոնգի ապագայի հետ կապված

Կառալոնական «Բարսելոնան» այլևս չի պահանջի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից աշխատավարձի կրճատում:

Ըստ Sport.es-ի՝ 25-ամյա ֆուտբոլիստի շուրջ իրավիճակը վերջին ամիսներին փոխվել է, և նա դարձել է թիմի մեկնարկային կազմում, իսկ Չավին նրան համարում է թիմի կարևոր մաս:

Այժմ «Բարսելոնան» չի դիտարկում Դե Յոնգին վաճառելու տարբերակը, քանի որ ցանկանում է, որ նա փոխարինի Սերխիո Բուսկետսին: Ակումբը գիտի, որ ֆուտբոլիստը շատ զայրացած էր անցած ամառ ստեղծված իրավիճակից։ Այդ պատճառով ակումբը այլևս նրանից աշխատավարձի կրճատում չի պահանջի:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: