Ադրիեն Ռաբյոն կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակ ունի

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում», հայտնում է լրագրող Մարկո Կոնտերիոն։

Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբը ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի գլխավոր հավակնորդն է։

Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դեմ չի լինի Ռաբիոյի հեռանալուն ամռանը, երբ կավարտվի ֆրանսիացու պայմանագիրը, բայց կցանկանար, որ ակումբը պահի ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։