ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն խոսել է նրա ապագայի մասին։
«Աշրաֆը շատ երջանիկ է ՊՍԺ-ում, նա կմնա ակումբում մինչև 2026 թվականի հունիսը»,- գործակալի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նաև, ըստ աղբյուրի, 24-ամյա Աշրաֆը այլ ակումբների հետ բանակցություններ չի վարում հնարավոր տեղափոխության շուրջ։
Մարոկկացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում Հակիմին թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։