Մադրիդի «Ատլետիկոյի» բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան կարիերան կշարունակի անգլիական «Վուլվերհեմփթոնում», հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացին վարձակալությամբ կմնա թիմում մինչև մրցաշարջանի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում Մաթեուս Կունյան իսպանական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում: