«Լեսթերի» և Թուրքիայի հավաքականի պաշտպան Չագլար Սոյունջուն համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»:
Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ 26-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է «Ատլետիկոյի» հետ անձնական պայմանագրի պայմանները՝ հաշվարկված մինչև 2027 թվականի հունիսը։
Սպասվում է, որ պաշտպանը կմիանա մադրիդյան ակումբին մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Լեսթերի» հետ:
Միևնույն ժամանակ, «Ատլետիկոն» պատրաստ է հունվարին պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, եթե «Լեսթերը» համաձայնի ավարտել գործարքը: