«Լիվերպուլը» որոշում է կայացրել Ռոբերտո Ֆիրմինոյի ապագայի հետ կապված

«Լիվերպուլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի 31-ամյա հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի հետ, հայտնում է Tribal Football-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը չի ցանկանում գալիք ամառ անվճար կորցնել բրազիլացի ֆուտբոլիստին և պատրաստվում է նրան առաջարկել նոր պայմանագիր կնքել։

Ֆիրմինոյի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։

Transfermarkt-ը փորձառու հարձակվողին գնահատում է 28 միլիոն եվրո: