Իսկոն շուտով կարող է նոր ակումբ ունենալ

ՄԼՍ ակումբը դիտարկում է իսպանացի կիսապաշտպան Իսկոյին գնելու տարբերակը։

Ինչպես հայտնում է AS-ը, «Լոս Անջելես Գելեքսիի» թիմն ակնհայտ հետաքրքրություն ունի ֆուտբոլիստի նկատմամբ, ով «Սևիլիայի» հետ պայմանագրի խզումից հետո ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։

Իսկոն կարող է միանալ իր հայրենակից Ռիկի Պուչուին, ով արդեն հանդես է գալիս Լոս Անջելեսի ակումբում։

Ղեկավարությունը կարծում է, որ «Սևիլիայի» նախկին ֆուտբոլիստը կօգնի առողջ մրցակցություն ստեղծել և պայքարել մեկնարկային կազմում տեղի համար։