Էդեն Ազարի ծառայություններով իտալական գրանդ է հետաքրքրվում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը պատրաստ է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն, Ազարը ցանկանում է տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ կկարողանա կայուն խաղաժամանակ ստանալ։

Նրա ծառայություններով հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուսը», որը պաշտոնական առաջարկ է պատրաստում:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո: