«Արսենալը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվողին

«Արսենալը» պատրաստվում է երկարաձգել 21-ամյա հարձակվող Գաբրիել Մարտինելլիի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը, հայտնում է Lance-ը։

Աղբյուրի համաձայն, «Արսենալը» գոհ է երիտասարդ բրազիլացու խաղից և հույս ունի, որ նա կհամաձայնի երկարաձգել պայմանագիրը։

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։