Գրեհեմ Փոթերը խոսել է Ն’Գոլո Կանտեի առողջական վիճակի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հայտնել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն։

Հոկտեմբերին Կանտեն վնասել էր ազդրը և դուրս մնացել շարքից:

«Նա պատրաստ կլինի փետրվարի վերջին։ Ես կենտրոնացած եմ նրան օգնելու վրա» ասել է մարզիչը: