Էնցո Ֆերնանդեսի համար լղվող պայքարին է միացել նաև լոնդոնյան գրանդը

Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի համար պայքարում է նաև Լոնդոնի «Չելսին»: Ինչպես հաղորդում է Record Portugal-ը, «թոշակառուները» արգենտինացու ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են։

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ ֆուտբոլիստի նկատմամբ առավել առարկայական հետաքրքրություն են ցուցաբերում Չեմպիոնների Լիգայի վերջին վիճակահանության մասնակիցները՝ «Լիվերպուլը» և «Ռեալը»: 

Նշենք, որ Ֆերնանդեսը վերջերս է միացել «Բենֆիկային»: Լիսաբոնյան ակումբը կհամաձայնի նրան բաց թողնել մոտ 120 միլիոն եվրոյի դիմաց։