Էրիկ տեն Հագը որոշում է կայացրել Աարոն Վան-Բիսակայի ապագայի վերաբերյալ

Պաշտպան Աարոն Վան-Բիսական չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է Daily Mail-ը:

Այսպիսով, գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը որոշել է հնարավորության տալ ֆուտբոլիստին ամրապնդվել թիմում:

Հոլանդացի մասնագետը վստահում է նրան: 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։