«Բարսելոնան» հետևում է Մարկո Ասենսիոյի պայմանագրի շուրջ իրավիճակին

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետևել Մարկո Ասենսիոյի պայմանագրի շուրջ իրավիճակին, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» դեռ չի կորցրել Ասենսիոյի նկատմամբ հետաքրքրությունը։ Կատալոնական ակումբը դեռ ուսումնասիրում է հաջորդ ամառ ֆուտբոլիստին անվճար տրանսֆերով հրավիրելու հնարավորությունը։ Ինքը՝ Մարկոն, նախկինում չէր բացառել, որ ապագայում կլինի «Կամպ Նոուում»։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: