Նաբի Կեյտան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում

«Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում իտալական ակումբի ղեկավարությունը։ «Միլանը» պլանավորում է ֆուտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով այս ամառ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատվում է 20 միլիոն եվրո: