Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնը» և «Նյուքասլը», հայտնում է Sport.es-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական ակումբը պատրաստ է վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին։ Դեպայի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին:

Հիշեցնենք, որ Դեպայը «Բարսելոնա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով։