Ֆաբրիցիո Ռոմանոն կարևոր տեղեկություն է հայտնել Լիոնել Մեսսիի ապագայի հետ կապված

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է առնվազն ևս մեկ մրցաշրջան մնալ Ֆրանսիական ՊՍԺ-ում։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կողմերը բանավոր համաձայնության են եկել երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Պայմանագրի պայմաններն ու աշխատավարձը կքննարկվեն առաջիկայում՝ նոր հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է նաև, որ Մեսսին երբեք չի ընդունել «Ինտեր Մայամիի» առաջարկը և չի բանակցել «Բարսելոնայի» հետ։ 

Այս մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: