Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը որոշել է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը։ Ինչպես հայտնում են AS-ի լրագրողները, 19-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Իր հերթին «արքայական ակումբը» նույնպես հետաքրքրված է Բելինգհեմի հետ համագործակցությամբ և պատրաստ է նրա հետ պայմանագիր կնքել հաջորդ ամառ։ Տրանսֆերի գումարը գնահատվում է 120 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ջուդը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։