Անսու Ֆատին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Calciomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ցանկանում է հայտնվեր մի թիմում, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանար:

Աղբյուրը նշում է, որ Անսու Ֆատին կարող է հայտնվել «Յուվենտուսում»։ Թուրինյան ակումբը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում 20-ամյա հարձակվողի նկատմամբ։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 80 մլն եվրո։

Անսու Ֆատին «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում անցկացրել է 78 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։