Ֆրանկ Լեբյոֆը քննադատել է արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին

Ֆրանսիացի նախկին պաշտպան Ֆրանկ Լեբյոֆը քննադատել է արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին։ ԱԱ-2022-ի եզրափակչում «եռագույններին» հաղթելուց հետո դարպասապահն իրեն թույլ է տվել մի քանի անհարգալից հարձակում Կիլիան Մբապպեի նկատմամբ։

«Էմիլիանոյի զզվելի պահվածքը։ Ամբողջ աշխարհը դա տեսնում է։ Պրոֆեսիոնալն ու աշխարհի չեմպիոնն այդպես չպետք է իրեն պահի: Բայց ամենատարօրինակն այն է, որ նրան ոչ ոք չի խանգարել դա անել։

Սա չպետք է թույլ տալ ժամանակակից ֆուտբոլում»,- ասել է Լեբյոֆը RMC Sport-ին: