ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է հանդիպել Լիոնել Մեսսիի հետ

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին անձամբ է հրավիրել հարձակվող Լիոնել Մեսսիին՝ ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ վարելու, հայտնում է Goal-ը։

Բանակցությունները պետք է տեղի ունենան մոտ օրերս։ ՊՍԺ-ն ցանկանում է Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրով հարցը փակել մինչև 2022 թվականի ավարտը։

35-ամյա ֆուտբոլիստը վստահեցրել է ֆրանսիական ակումբի ղեկավարությանը, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո պատրաստ կլինի քննարկել պայմանագրի երկարաձգման հարցը, եթե իրեն բավարարեն պայմանները։

Լիոնել Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում նա 19 հանդիպում է անցկացրել թիմի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։