Լոիկ Բադեոն կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն

Իսպանական «Սևիլիան» ցանկանում է համալրել իր շարքերը «Ռենի» պաշտպան Լոիկ Բադեով։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ անդալուզյան ակումբը պատրաստ է ֆրանսիացուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ տրամադրել՝ գնելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ «Սևիլիան» կարող է ձեռք բերել նաև «Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոյին, որը թիմում պետք է փոխարինի Իսկոյին։