Լիոնել Մեսսին որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկայում չի հեռանա Եվրոպայից:

Լեոն կարծում է, որ կարող է շարունակել բարձր մակարդակում խաղալ առնվազն ևս երկու տարի, հայտնում է Mundo Deportivo-ն:

Փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել նրան: Մեսսիի պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին, որը կողմերը կարող են երկարաձգել ևս մեկ տարով:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին Ֆրանսիայի չեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 խաղի, դարձել 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: