Իսկոն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Սևիլիայի» կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել «Վուլվերհեմփթոնում», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը մտադիր է 30-ամյա իսպանացուն հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ «գայլերի» ղեկավարը հայտնի մարզիչ Խուլեն Լոպետեգին է, ով նախկինում աշխատել է Իսկոյի հետ։

Հիշեցնենք, որ Իսկոն անդալուզյան ակումբ է տեղափոխվել անցած ամառ Մադրիդի «Ռեալից»: Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը հասցրել է իր նոր թիմի կազմում անցկացնել 19 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։