Իլկայ Գյունդողանը, գուցե տեղափոխվի Ֆրանսիա

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Իլկայ Գյունդողանին, հայտնում է El Nacional-ը:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այսպիսով, հաջորդ ամառ հնարավոր կլինի անվճար ձեռք բերել գերմանացի ֆուտբոլիստին, եթե մինչ այդ նա չհամաձայնեցվի «քաղաքայինների» հետ՝ երկարաձգելու պայմանագիրը։

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատրաստ է անել ամեն ինչ՝ 32-ամյա Իլկայ Գյունդողանին ձեռք բերելու համար։