Սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի գործակալը վստահ չէ «Յուվենտուսում» իր հաճախորդի ապագայի հարցում, գրում է Goal-ը։
Սերբ ֆուտբոլիստը ձմռանը կարող է հեռանալ Թուրինից ու տեղափոխվել անգլիական բարձրակարգ ակումբներից մեկը։ 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Դուշան Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականի սկզբին՝ «Ֆիորենտինայից» տեղափոխվելով ավելի քան 80 միլիոն եվրոյով։
Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։