Բենժամին Պավարը մտադիր է փոխել ակումբային գրանցումը

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը մտադիր է փոխել ակումբային գրանցումը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը չի պատրաստվում բանակցություններ վարել «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգման համար, քանի որ մտադիր է հեռանալ 2023 թվականի ամռանը։

«Բավարիայի» ղեկավարներն արդեն համակերպվել են Պավարդի հեռանալու հետ, ով, ըստ Bild-ի, մտածում է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին: Կատալոնական գրանդը 26-ամյա պաշտպանի համար ամենագրավիչ տարբերակներից մեկն է, ով կարող է խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ աջում։

«Բարսելոնան» նոր աջ պաշտպան է փնտրում և հետաքրքրված է Բենժամին Պավարի ծառայություններով, սակայն ակումբի սահմանափակ ֆինանսական ռեսուրսները կարող են խանգարել գործարքին: