Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, թե ինչու կարիերայի այս փուլում պատրաստ չէ գլխավորել ազգային հավաքականը։
«Միգուցե կարիերայիս վերջում մտածեմ հավաքականում աշխատելու մասին, բայց այս պահին ցանկանում եմ ամեն օր շփվել ֆուտբոլիստների հետ, ինձ դուր է գալիս ակումբային մարզչի պաշտոնը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է։