Անտոնիո Կոնտեն խոսել է Ռիչարլիսոնի առողջական վիճակի մասին

Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է վնասվածք ստացած բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնի վիճակի մասին։

«Ռիչարլիսոնը պատրաստվում է ՄՌՏ հետազոտություն անցկացնել: Միայն դրանից հետո կարող ենք հասկանալ, թե որքան լուրջ է նրա վնասվածքը։

Մոտ օրերս մենք կիմանանք, թե կոնկրետ որքան ժամանակ կպահանջվի նրա վերականգնման համար»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։