ՊՍԺ-ն չի պատրաստվում հրաժարվել Միլան Շկրինյարի տրանսֆերը ձեռք բերելու մտքից

ՊՍԺ-ն մտադիր է շարունակել բանակցություններն «Ինտերի» հետ պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերի համար։

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը՝  փարիզյան ակումբն պատրաստ է ձմռանը  իր առաջարկը հասցնել 65 միլիոն եվրոյի։ Միլանցիներն իրենց հերթին մտադիր են գործարքից ստանալ 80 մլն եվրո:

Պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը», սակայն ՊՍԺ-ն շարունակում է մնալ գլխավոր հավակնորդը։