Նգոլո Կանտեն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն հակված է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է Sport.es-ը։

Գործող պայմանագիրը կիսապաշտպանին կապում է «Չելսիի» հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Սակայն 31-ամյա ֆրանսիացին մտադիր է հունվարին նախնական պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։

Նշվում է, որ ֆրանսիացի կիսապաշտպանը ի սկզբանե ցանկանում էր երեք տարով երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, սակայն «կապտանռնագույնները» պնդել են երկու տարվա համաձայնություն: