«Միլանը» նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ է վարում Օլիվյե Ժիրուի հետ

«Միլանը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ, հայտնում է TMW-ն։

Նշվում է, որ ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել ֆրանսիացու շրջապատի հետ։

Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսը։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը։

Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Ժիրուն «Միլանի» հետ դարձավ Իտալիայի չեմպիոն: