Հայտնի է, թե երբ Կրիշտիանու Ռոնալդուն կմիանա արաբական ակումբին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասր» տեղափոխվելու համար Սաուդյան Արաբիա կժամանի դեկտեմբերի վերջնամասում, հայտնում է Marca-ն:

Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը կհաշվարկվի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կկազմի 200 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ վերջերս Ռոնալդուն խզել էր պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Պորտուգալացին 2021 թվականին էր վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում խաղացել էր նաև 2003-2009 թվականներին: Մանչեսթերյան ակումբում անցկացրած 346 հանդիպումներում հարձակվողը խփել է 145 գոլ: