Կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկին խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
Բերնարդեսկին «Յուվենտուսում» հանդես է եկել 2017-2022 թվականներին, իսկ այժմ «Տորոնտոյի» կազմում հանդես է գալիս MLS-ում:
«Ցավում եմ Ռոնալդուի համար. Նա արժանի էր կարիերան այլ կերպ ավարտելու։ Նա պատմության լավագույն երեք ֆուտբոլիստներից մեկն է:
Ցավում եմ նրան առաջին հերթին մարդկային տեսանկյունից։ Նա արժանի էր հեռանալ որպես հաղթող»,- Բերնարդեսկիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։