«Ինտերը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Ինտերը» հետաքրքրված է «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Յուրիեն Թիմբերով, հայտնում է Corriere dello Sport-ը:

Միլանյան ակումբն արդեն նախնական բանակցություններ է վարել 21-ամյա ֆուտբոլիստի հետ, ով նույնպես հետաքրքրված է Իտալիա տեղափոխվելով։

Թիմբերի պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 45 միլիոն եվրո: