World Cup 2022. Գարի Լինեկերը խոսել է Օլիվյե Ժիրուի մասին

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը խոսել է հարձակվող Օլիվյե Ժիրուի մասին:

«Օլիվյեի օրինակը ցույց է տալիս, որ տարեց հարձակվողները կարող են շատ գոլեր խփել: Հիմա ֆուտբոլիստները շատ ավելի երկար են խաղում։ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում Ժիրուն այդպես էլ չգրավեց մրցակիցների դարպասը, սակայն նա դեռ շատ կարևոր օղակ էր թիմում։

Չորս տարի անց՝ 36 տարեկան հասակում, նա չորս գոլ խփեց Կատարում։ Նա միշտ հիանալի ավարտող է եղել»,- Լինեկերի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։