World Cup 2022. Ֆրանսիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը կարող է բաց թողնել եզրափակիչը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն (119 խաղ, 53 գոլ) կարող է բաց թողնել Արգենտինայի թիմի դեմ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի խաղը, հայտնում է L’Équipe-ը:

Իտալական «Միլանի» հարձակվողը ծնկի հետ կապված խնդիր ունի: Մարզման ժամանակ նրան փոխարինել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 25-ամյա վինգեր Մարկուս Թյուրամը:

ԱԱ-2022-ում 36-ամյա Ժիրուն 5 խաղ է անցկացրել մեկնարկային կազմում ու խփել 4 գոլ:

Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։