Հայտնի է, թե երբ ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Լիոնել Մեսսիին

Ֆրանսիական ՊՍԺ-ն բանակցություններ է վարում թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է Mundo Deportivo-ն։

ՊՍԺ-ն ցանկանում է երկու տարով պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին Մունդիալի ավարտից անմիջապես հետո։

Նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է պահպանել Լիոնել Մեսսիի ներկայիս աշխատավարձը, ինչը մեծացնում է գործարքը կնքելու ակումբի շանսերը։

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: