«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդեր Էրերան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում վերհիշել է թիմում անցկացրած իր վերջին օրը: Բիլբաոյի «Ատլետիկի» ներկայիս կիսապաշտպանը դեռ շատ ցավոտ է ընդունում այս իրադարձությունը:
«Իհարկե, ես հիշում եմ իմ վերջին օրը ակումբում: Ես աղջկաս հետ դուրս եկա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշդ»,- ասել է Հերերան:
Այս խոսքերից հետո մանկունիանցիների նախկին կիսապաշտպանը չկարողացավ զսպել էմոցիաները և սկսեց լաց լինել հենց հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Էրերան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը Բիլբաոյի «Ատլետիկից» 36 միլիոն եվրոյի դիմաց: