Չավին իր դիրքորոշումն է հայտնել թիմի հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ կապված

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ներկայացրել է իր դիրքորոշումը հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի նկատմամբ։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, մարզիչը չի ցանկանում հունվարին ֆուտբոլիստ կորցնել, քանի որ դժվար կլինի նրան օպտիմալ փոխարինող գտնել։

Ղեկավարությունը պաշտպանում է Չավիի դիրքորոշումը և հոլանդացուց կբաժանվի միայն բարենպաստ առաջարկի կամ անձամբ Մեմֆիսի հեռանալու ցանկության դեպքում։