World Cup 2022. Զլատկո Դալիչ. «Չեմ կարծում, որ կարող եմ նոր բան ասել նրա տաղանդի մասին»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին։

«Չեմ կարծում, որ կարող եմ նոր բան ասել նրա տաղանդի մասին: Մեսսին երկար տարիներ եղել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։

Նա շատ արդյունավետ գործեց, ինչն էլ վճռեց հանդիպման ելքը»,- մարզչի խոսքերը մեջբերում է TUDN-ը։