World Cup 2022. Կարիմ Բենզեման կարող է ներկա գտնվել մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով վնասվածքի պատճառով բաց է թողնում Կատարում կայանալիք ԱԱ-ն, կարող է ներկա գտնվել մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, «արքայական» ակումբի ղեկավարությունը թույլ է տվել «Ոսկե գնդակի» սեփականատիրոջը ցանկության դեպքում թռչել Կատար։ Եթե ​​Ֆրանսիան հաղթանակ տոնի, ապա Կարիմը մյուս ֆուտբոլիստների հետ մեդալ կստանա, քանի որ մնում է թիմի հայտացուցակում։

Աշխարհի առաջնության եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը կհանդիպի Արգենտինայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին։