World Cup 2022. Էմանուել Մակրոն. «Շնորհակալություն Դիդյե Դեշամին և թիմին հիանալի աշխատանքի համար»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Ֆրանսիայի – Մարոկկո հաղթական խաղից հետո աջալցել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին։

«Մեր հայրենակիցները մարդկային պարզ ուրախությունների կարիք ունեն։ Նման հաճույք է պարգևում սպորտը, մասնավորապես՝ ֆուտբոլը։ Հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քան խաղից մեկուկես ժամ առաջ։

Շնորհակալություն մեր մարզիչ Դիդյե Դեշամին և թիմին, հիանալի աշխատանքի համար:

Ակնհայտ է, որ Դեշամը պետք է մնա գլխավոր մարզիչի պաշտոնում։ Ես շատ հպարտ եմ այս հավաքականով»,- Էմանուել Մակրոնի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը դեկտեմբերի 18-ին կայանալիք եզրափակիչում կփորձի աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել արգենտինացիների դեմ խաղում: