Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտնել է, որ Ֆերնանդու Սանտուշը հեռացել է ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
68-ամյա մասնագետը պորտուգալական թիմը գլխավորել է 2014 թվականից: Նրա գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև 2019 թվականին հաղթել է Ազգերի լիգայի գավաթը:
ԱԱ-2022-ում պորտուգալացիները հասել էին մինչև քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ զիջել էին Մարոկկոյի հավաքականին (0-1):